Ոստիկանները ձերբակալել են արտարժույթի փոխանակման կետից գումար հափշտակած կողոպտչին
Մարտի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Ավանի Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Շահեն Ղ.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, դիմակավորված մուտք է գործել Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետ, փակել մուտքի դուռը, նախասրահից ցատկել սպասարկման սրահի ապակե արգելապատնեշի վրայով՝ դեպի աշխատակցի սրահ, որից վախեցած աշխատակցուհին դուրս է եկել սրահից և ինքը հափշտակելով 1.200.000 դրամ՝ դիմել է փախուստի, սակայն մոտ 500 մ հեռավորության վրա բռնվել է իրեն հետապնդող քաղաքացիների կողմից:
Շահեն Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: