Ոստիկանները ձերբակալեցին մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողին
04.07.2013 11:27
Անձի առևանգում
Ոստիկանության Կոտայք բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Բյուրեղավանի բնակիչ, 1979 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը` կալանք:
Գևորգ Մ.-ն ձերբակալված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: