Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով. ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
28.01.2014 12:48
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 27-ին, ժամը 11.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեում գտնվող սրճարանի հետնամասում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «AK-74» տիպի ինքնաձիգ` պահունակով` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 8 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: