1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով. նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Հուլիսի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 75 հասցեում՝ ավտոտնակների մեջ, զինամթերք է թողնում: 
 Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում գտնվող կիսակառույց շինության սենյակներից մեկում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր՝ պահունակով և 7,62 մմ տրամաչափի հրացանի փամփուշտներով, «ՌՊԳ-22» տիպի մեկանգամյա նռնականետ, «ՌՊԳ-7» տիպի նռնականետ, «ՉԶ-527» տիպի ակոսափող կարաբին` դատարկ պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 6.247, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 5.311 փամփուշտ, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 340 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի ոչ մարտական 16 փամփուշտ, մետաղյա խողովակ, 4 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 3 պայթուցիչ, 9 մմ տրամաչափի 100 փամփուշտ, գլանաձև 4 դետալ, 2 պոլիէթիլենային տոպրակների մեջ տարբեր դետալներ, մետաղյա 1 փամփշտաշղթա, խլացուցիչի նմանվող առարկա, ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 30 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, օպտիկական նշանառության 1 սարք, 16 մմ տրամաչափի որսորդական 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 31 փամփուշտ, ստվարաթղթե 2 արկղ 222 ՌԵՄ տրամաչափի փամփուշտների համար` մեջը 19 հատ 222 ՌԵՄ տրամաչափի փամփուշտներ, 5 շամփուր,  «ՎՕԳ-25»՝  7 հատ, 7 հատ ճայթիչ հրապատիչ, 3 հատ 30 մմ տրամաչափի լուսաազդանշանային փամփուշտ, փամփուշտների մետաղյա արկղ` բաց վիճակում` գրեթե ամբողջությամբ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներով, 6 հատ ռետինե կտոր, 1 փաթեթ «ՕՇԱ» տեսակի հրահաղորդ քուղ, ինքնաձիգի 2 կափարիչ, 2 փողակալ, 1 զսպանակ, 2 փուք և 1 ամրակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: