Ապրիլի 8-ին, ժամը 22.15-ին,  հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Մուրադ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ  վնասվածքն ստացել է իր տնակի մոտ  վայր ընկնելու հետևանքով: 
Ապրիլի 10-ին պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, Մուրադ Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1951 թ. ծնված Արտավազդ Թ.-ն:
Մուրադ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: