Ոստիկանները պարզեցին իրողությունը. վայր չէր ընկել
Փետրվարի 21-ին, ժամը 13.25-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, վերին շրթունքի պատռված վերք, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Մարգարիտ Հ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է նույն օրը Զաքարիա Սարկավագի փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցի վերջնամասում Մարգարիտ Հ.-ին վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված՝ Վահե Թ.-ն՝ իրեն ամրակցված երթուղային միկրոավտոբուսով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: