Ոստիկանները պարզեցին իրողությունը. վրաերթ կատարած վարորդը բերման է ենթարկվել
27.10.2012 13:14
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.15-ին, «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արթուր Ե.-ն՝ հայտնելով, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղում հարբած վիճակում վայր է ընկել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում նրան, «Դեու» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Իգոր Պ.-ն, որը ժամը 23.30-ին տաքսի ծառայության գրասենյակից բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: