ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները պարզեցին իրողությունը

03.01.2015 14:17 ՃՏ պատահարներ

Հունվարի 3-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ձախ ականջի վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արթուր Ն.-ն, որը հայտնել է, որ փողոցում վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նրա վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է Մոլդովական փողոցի թիվ 50 շենքի մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով էլ վարորդը ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: