Ոստիկանները պարզեցին իրողությունը
Փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Սարգիս Դ.-ն:  
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է Արմավիր քաղաքի  ավտոկայանում՝ ավտոմեքենաների համար նախատեսված զննման հարթակից վայր ընկնելու հետևանքով: 
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի ավտոոկայանում, վիճաբանության ժամանակ, Սարգիս Դ.-ին դանակով հարվածել և  վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Փետրվարի 24-ին, ժամը 18.30-ին, Կարեն Մ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					