ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները պարզեցին իրողությունը

30.08.2013 12:43 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 24-ին, հիվանդանոցից  ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1997 թ. ծնված Արա Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբ հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետևանքով: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում,  1992 թ. ծնված Արթուր Հ.-ն «ԳԱԶ-5312»  մակնիշի ավտոմեքենայով «Կոլի աղբյուր» կոչվող տարածքում բախվել է ճամփեզրի քարե պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Արա Հ.-ն  ստացել է  վնասվածք:
Արա Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն: 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: