ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Հովհաննես Պլանջյանին, որը օգոստոսի 27-ից ՌԴ Սամարա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր թմրամիջոց օգտագործելու և իրացնելու մեղադրանքով: 
 Հ.Պլանջյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
 Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունի փողոցի 27 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Արմեն Գրիգորյանին, որը մայիսի 18-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Երևան քաղաքի դատախազություն:
 
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանից քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1948 թ. ծնված Ալբերտ Բաղդասարյանին, որը  2008 թ. հոկտեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Ակտյաբրսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Ա. Բաղդասարյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: