Ոստիկանները վնասազերծեցին ատրճանակով սպանության սպառնալիքներ տված անձին
22.12.2012 12:56
Այլ հանցագործություններ
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պաղոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված Յուրի Առաքելյանը նույն օրը, ժամը17.45-ին, նշված գրասենյակում գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու:
«Վոլտրան» տեսակի գազային ատրճանակն առգրավված է;
Յու. Առաքելյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: