ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները 25-ամյա երիտասարդին բերման ենթարկեցին ոսկյա զարդ գողանալու կասկածանքով

04.06.2019 16:40 Գողություն

Հունիսի 3-ին, ժամը 05.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04.20-ից 04.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, տան ննջասենյակից գողացել է ոսկյա զարդ՝ պատճառելով 60.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 25-ամյա երևանաբնակ մի երիտասարդ, որին նույն օրը, ժամը 20.30-ին, իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին և ներկայացրել ՀՀ ՔԿ Արաբկիրի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`