Ոստիկանները հանցանքի պահին գրպանահատի են բռնել
Մայիսի 5-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին և հրավիրել 33-ամյա քաղաքացուհու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.05-ին, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում Ռուստամ Մ.-ն փորձել է քաղաքացուհու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: