ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին ավտոբուսում կատարված գրպանահատությունը

18.04.2019 16:17 Գողություն

Ապրիլի 17-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ապրիլի 16-ին, ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 210.000 դրամ և զեղչի քարտեր:
Ժամը 19.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`