ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները փախուստի պահին բռնեցին կողոպուտը կատարողին

23.11.2016 12:38 Կողոպուտ

Նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.45-ին, նշված տոնավաճառի դիմաց Ռաֆիկ Ա.-ն բացահայտ հափշտակել է 1985 թ. ծնված Սյուզաննա Գ.-ի պայուսակը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: