ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բերման էին ենթարկել խանութներից գողություն անելու կասկածանքով

27.04.2019 11:07 Գողություն

Ապրիլի 26-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, հետաքննության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Չարենց թաղամասի բնակիչներ Լիդիա Ն.-ին և Սոֆյա Ն.-ին: Նրանց մոտ հայտնաբերվել են հագուստներ և իրեր:
Նրանք բացատրություն են տվել, որ հագուստները և իրերը գողացել են նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից: Բացի այդ, կանայք նշել են, որ մարտ և ապրիլ ամիսներին հիշյալ առևտրի կենտրոնի տարբեր խանութներից կատարել են մի շարք այլ գողություններ ևս:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`