ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

28.11.2018 12:45 Գողություն
Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Նոյեմբերի 24-ին, ժամը 17.30-ին, 1993 թ. ծնված Լիլիթ Ս.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.50-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 80.000 դրամ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`