ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին գրպանահատին

29.05.2019 11:20 Գողություն

Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ թիվ 8 երթուղային ավտոբուսում գողացել են մի կնոջ դրամապանակը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ գրպանահատությունը կատարել է Կապան քաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդ, որը նույն օրը Ֆրանսիայի հրապարակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դրամապանակի տերը հրաժարվել է հաղորդում տալ։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ նախապատրաստվում են նյութեր։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`