Ոստիկանները պարզում են Տեղ գյուղում հնչած կրակոցների հանգամանքները
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00։30-ին, ոստիկանության Գորիսի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ նախորդ օրը ժամը 21։10-ի սահմաններւոմ, Տեղ գյուղի կենտրոնական հատվածում կայանված իր «Կամազ» մակնիշի ավտոմեքենային է բախվել համգյուղացու վարած «Վազ 2121»-ը։ Վարորդների միջև ծագած վիճաբանությանը միջամտել է 33-ամյա Էդգար Ա․-ն և հարվածել «Կամազի» վարորդի ծնոտին։ Տան ճանապարհին էլ, Էդգար Ա․-ն իր վարած «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենայից 2 անգամ կրակել է բեռնատարի հետնամասին։ Նույն օրը, ժամը 01։30-ին, Էդգար Ա․-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին ու կամավոր ներկայացրել «ՍԿՍ» տեսակի 7,62մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: