1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապամոնտաժել ու վաճառել էր խողովակները. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

14.10.2022 15:56 Գողություն

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացվել էր գրություն, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ամիսներ առաջ կատարված ուսումնասիրության ժամանակ նկատել էին, որ Աշտարակից դեպի Օշական ձգվող կոյուղու կոլեկտորից ապամոնտաժել և գողացել են պողպատե խողովակներ: Հոկտեմբերի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, գրությունը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին:
Աշտարակի համայնքային ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելով, պարզում են, որ գողությունը կատարել է Աշտարակի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Հոկտեմբերի 12-ին նա ձերբակալվում, տեղափոխվում է բաժին, որտեղ հայտնում է, որ գողությունն արել է ինքը:
Ըստ նախնական տվյալի` գողոնն արդեն վաճառված է: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: