Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ
27.11.2014 17:21
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արաբկիրի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 26-ին, ժամը 18.00-ին, 1953 թ. ծնված Սամվել Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի հարթափող հրացան, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՈՒԶՌԳՄ» տիպի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի՝ 16, 5.45 մմ տրամաչափի՝ 3, 12.7 և 14.5 մմ մմ տրամաչափի՝ 1-ական, որսորդական հրացանի 9 փամփուշտ, 8 պարկուճ և հայտնել, որ նշվածը գտնվել է հայրական տանը և պատկանել է հանգուցյալ հորը:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: