Ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան
08.02.2021 11:45
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 7-ին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 21-ամյա Նարեկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: