ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են կամավոր

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 14.50-ին, բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը   օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի (վաշխառությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: 
 
***
 
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Էլինա Վ.-ն, որը օգոստոսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: