Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
10.01.2017 11:35
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 17.00-ին, 1987 թ. ծնված Արայիկ Ջ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, որը հայտնաբերել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գուգարք գյուղի «Թեժ լեռ» կոչվող հանդամասում գտնվող իրենց անասնագոմից:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 18.20-ին, 1964 թ. ծնված Հրայր Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 60, 7.62 մմ տրամաչափի՝ 34, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի՝ 10 և «ԴՇԿ» տիպի գնդացրի 6 փամփուշտ՝ ժապավենով, ու հայտնել, որ դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1991-1993թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: