ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկաններին տեսնելուն պես` գողը փորձել է դիմել փախուստի

24.09.2014 14:29 Գողություն

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիում նկատել են մի երիտասարդի, որը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հանում էր տեսահաշվառող սարքը:
Ոստիկաններին տեսնելուն պես երիտասարդը փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել և գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել գծային բաժին:
Պարզվել է, որ նա` 1993 թ. ծնված Օնիկ Հ.-ն, մեքենայից գողություն է կատարել:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը հրավիրվել է գծային բաժին և հաղորդում տվել, որ իրեն պատճառվել է 20.000 դրամի նյութական վնաս:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են օդանավակայանի քննչական բաժանմունք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: