1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկաններն արագ բացահայտեցին հերթական հանցագործությունը

Նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից  գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վահրամը 1988 թ. ծնված  Վահրամ Ա.-ն է, որը դեկտեմբերի 3-ին, ժամը 00.30-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում  գտնվող մի սրճարանից բերման է ենթարկվել բաժին: Նա բացատրություն տվել, որ ինքը գողացել է ոչ թե 2, այլ 1 ցլիկ, որը մորթել և իրացրել է, բջջային հեռախոսը դեն է նետել, իսկ գազային ատրճանակը և մոտը եղած դանակը իրեն բերման ենթարկելու ժամանակ գաղտնի փոխանցել է իր սեղանը սպասարկող մատուցողուհուն:
Նույն օրը Թումանյան փողոցում ծառայություն կատարող  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել   նշված սրճարանի բարմեն, 1970 թ. ծնված  Լևոն Մ.-ն և հայտնել, որ քիչ առաջ սրճարանից բաժին բերման ենթարկված անհայտ քաղաքացին սրճարանի մատուցողուհուն գաղտնի փոխանցել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի  գազային ատրճանակ` 3 փամփուշտով, և ծալովի դանակ, որոնք նա ներկայացրել է բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: