1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև դեկտեմբերի 1-ի և 2-ի ոչ աշխատանքային օրերին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հոկտեմբերի 25-ի «Հարկ վճարողների հաշվետությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» թիվ 1358-Ն որոշման պահանջների համաձայն` հարկ վճարողների կողմից 2012 թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2012 թ. նոյեմեբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերը սուբսիդավորման միջոցով ամբողջությամբ փոխհատուցելու է ՀՀ կառավարությունը:
Հիշյալ որոշմամբ սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով անհամեմատ աճել է նույնականացման քարտ ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն աշխատում է  ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:
2012 թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը մուտքագրվել է  նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ 10294 դիմում, իսկ որոշման ընդունումից հետո մինչև 2012 թ. նոյեմբերի 28-ը՝ 25176, այսինքն՝ 1 ամսվա ընթացքում գրեթե 2,5 անգամ ավելի, քան նախորդ 5 ամիսների ընթացքում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև 2012 թ. դեկտեմբերի 1-ի և 2-ի ոչ աշխատանքային օրերին:
 
ՀՀ ոստիկանություն