Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում ամփոփվեցին 2014 թ. առաջին եռամսյակի արդյունքները
14.04.2014 16:31
Եռամսյակ

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում ապրիլի 8-ից 11-ը ամփոփվեցին 2014 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ գործունեության արդյունքները: Տարածքային ստորաբաժանումների պետերը ներկայացրին գրանցված եւ դեռեւս չբացահայտված հանցագործությունները, դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը նշեց, որ չնայած դրական տեղաշարժն առկա է, այնուամենայնիվ, ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ տարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
Տարածքային ստորաբաժանումներում պետերին Աշոտ Կարապետյանի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: