ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային և տեխնիկական ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Երևան քաղաքի կայազորի  շարային և տեխնիկական ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 20-ին մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում անցկացվեց  ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային ու տեխնիկական ստուգատես:
Ստուգատեսն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ստուգատեսի նպատակն էր ստուգել  ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, ինչպես նաև համազգեստի սեզոնային փոփոխությամբ պայմանավորված` ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, վարչության հրամանատարական կազմի ուղեկցությամբ, անցավ ստորաբաժանումների շարքերով, անձամբ ստուգեց ծառայողների պատրաստվածությանը: Վարչության պետը խիստ ցուցում տվեց շուտափույթ վերացնել տեղ գտած թերությունները: 
Սուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:
ՏԵՍԱՆՅՈՒԹ