Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները խուզարկություն են կատարել
27.03.2015 15:09
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 26-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները խուզարկություն են կատարել 1979 թ. ծնված Վրեժ Ա.-ի տանը։ Նա ներկայացրել է «Սայգա» տիպի 7,62 մմ տ/չ ակոսավոր ինքնաձիգ, նշված ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 7,62 մմ տ/չ 30 և 29 փամփուշտով, «Սայգա-410Կ» տիպի 7,62 մմ տ/չ հարթափող ինքնաձիգ և նշված ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 7,62 մմ տ/չ որսորդական 9 փամփուշտով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: