1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության կոչի հերթական արձագանքները

Ոստիկանության կոչի հերթական արձագանքները

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 12.15-ին, 1970 թ. ծնված Գոհար Ն.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 127 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Բաղրամյանի համայնքային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 18.30-ին, 1970 թ. ծնված Մարգար Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 129 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին, 1977 թ. ծնված Արթուր Բ.-ն ներկայացրել է «ԻԺ-16» տիպի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 80 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 14.05-ին, 1963 թ. ծնված Մուրադ Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում 1983 թ. ծնված Դավիթ Դ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 139, 5.45 մմ տրամաչափի 66 փամփուշտ և 2 ինքնաշեն նռնակ` 10 սմ երկարությամբ հրավառվող քուղե պայթուցիչներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին, 1949 թ. ծնված Շահունիկ Շ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է փողը և խզակոթը կտրած, առանց համարների, 12 մմ տրամաչափի հարթափող մեկփողանի որսորդական հրացան, «ՕԶՄ-72» տիպի հակատանկային ական և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 17.00-ին, 1965 թ. ծնված Ազատ Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 10-ին, ժամը 17.25-ին, 1958 թ. ծնված Սմբատ Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 17.00-ին,1972 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 142 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: