Ոստիկանության Մարտունու և Տարոնի բաժիններում որսորդական հրացան են հանձնել
12.07.2014 11:49
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 10-ին, ժամը 10.30-ին, 1958 թ. ծնված Հրաչ Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան:
***
Նույն օրը 1972 թ. ծնված Վահագ Զ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Հրացաններն ուղարկվել են փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: