ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները բնակարանային գողություններ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.09.2019 17:30 Գողություն

Հունիսի 15-ի գիշերը ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Չկողպված դռնով մտել էին Չարենցի փողոցի տներից մեկն ու ոսկյա թևնոց գողացել։ Հուլիսին գողության վերաբերյալ ևս մեկ ահազանգ հնչեց։ Այս անգամ դեպքի վայրը Խորենացու փողոցում էր․ շինանյութի խանութից հափշտակել էին 1․400․000 դրամի ապրանք։ Օգոստոսի 20-ին դարձյալ Չարենցի փողոցում բնակարան էր թալանվել։ Տիրոջը պատճառվել էր 300․000 դրամի վնաս։ Բնակարանից, խանութից, գեղեցկության սրահից կատարված գողությունների վերաբերյալ ոստիկանության Մուշի բաժնում ահազանգեր հնչեցին նաև սեպտեմբերին։ Միայն մի դեպքով հափշտակվել էին ընդհանուր 1․400․000 դրամի տարբեր տեսակի էլեկտրական գործիքներ։ Բաժնի բոլոր ստորաբաժանումների ծառայողները քրեական հետախույզների ղեկավարմամբ համալիր օպերատիվ միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկել էին դեռևս ամռանը կատարված գողությունները բացահայտելու ուղղությամբ։ Հետևողական աշխատանքը սեպտեմբերի 24-ին արդյունք տվեց։ Մուշի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Գյումրու բնակիչներ 18 և 19-ամյա երկու երիտասարդի, որոնք խոստովանեցին կատարածը։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողացված ապրանքների մի մասը։ Միջոցառումները շարունակվում են գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: