Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մեկնել էին Քաջարան
06.10.2014 12:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ին, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: