1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

31.03.2014 19:43 Միջոցառումներ
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի, ժամը 9.30-ի դրությամբ, Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի  և  Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ինչը դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում (Ապարան, Մաստարա, Արթիկ, Սպիտակի ոլորաններ, Հրազդան) վտանգավոր է դարձնում մեքենաների երթևեկությունը: Բքի և  անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք, որ նախորդ գիշերվանից հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին:
Տեղացած ձյունը բարդություններ էր ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի էին Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա էր ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մարտի 30-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայության էին անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում էին փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր էին գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում էին ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը:
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
Վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: