ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության վետերանները «Վարքականոններ երկրաշարժի ժամանակ» թեմայով միջոցառում են անցկացրել դպրոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.12.2019 10:34 Միջոցառումներ

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 31 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի շուջ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցած արհավիրքն անհնար է մոռանալ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ: Ուստի սեյսմիկ այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է, անհրաժեշտ է բնակչության շրջանում բարձրացնել աղետներից պաշտպանվելու պատրաստվածությունը: Այս խնդրով մտահոգ Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհուրդը Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների ու ծառայողների հետ համատեղ, «Վարքականոններ երկրաշարժի ժամանակ» թեմայով կազամկերպել էին իրազեկման շաբաթ, որը ամփոփվեց դեկտեմբերի 6-ին: Վետերանները իրազեկեցին աշակերտներին, որ նման աղետների դեպքում կարևորը խուճապի չմատնվելն է, ապա ըստ ենթադրյալ իրավիճակի` տվեցին համպատասխան խորհուրդներ` որտեղ և ինչպես կարելի է պատսպարվել, ինչպես գործել «տագնապ» ազդանշանի ժամանակ: Դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի հետ քննարկվեց աղետի ռիսկի կառավարման պլանը: Վետերանները հիշեցրեցին, որ դպրոցում հարկավոր է նախապես սահմանել արտակարգ իրավիճակում հայտնված յուրաքանչյուրի անելիքը: Բոլորը` մեծից փոքր, պետք է հստակ իմանան իրականացվելիք գործողությունների հաջորդականությունը: Գործի դրվեց արտակարգ իրավիճակների ահազանգման համակարգը, և աղետների դիմակայության նվիրված միջոցառումն ավարտվեց դպրոցի ողջ անձնակազմի տարհանմամբ: Ամփոփելով արդյունքները` վետերանները ուսուցչական կոլեկտիվի հետ քննարկեցին վարժանքի ընթացքում հայտնաբերված թերությունները, որոնք անհրաժեշտ է շտկել հավելյալ դասընթացների և գործնական պարապմունքների միջոցով: