ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության վետերանների համագործակցության արդյունքում` վրաերթ կատարող վարորդը հայտնաբերվել է

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, համագործակցելով նույն բաժնի վետերանների խորհրդի անդամների հետ, պարզել են, որ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, Տիրգրան Մեծի պողոտայի և Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 36-ամյա քաղաքացուն վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Մանվել Ս.-ն` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, Մանվել Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կատարվում է քննություն: