ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներ Գյումրիում և Վանաձորում

16.04.2022 19:35 Պաշտոնական

Ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։ Ոստիկանության 104-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառումներ անցկացվեցին Շիրակի և Լոռու մարզերում։
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղի ունեցավ պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք։
Միջոցառմանը ներկա էին նաև արտակարգ և լիազոր դեսպաններ, ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր ու մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների պետեր։
ՀՀ ոստիկանության օրվա և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ստեղծման կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթ ունեցավ նաև ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Շնորհավորելով ոստիկաններին՝ նա մաղթեց արդյունավետ ծառայություն և ծառայողական ձեռքբերումներ՝ հանուն մեր պետության և հասարակության:
Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ արդեն իսկ հանրային բարձր գնահատականի արժանացած պարեկային ծառայության զարգացումը շարունակական է լինելու՝ խորհրդանշելով արդիական ոստիկանություն ունենալու և կատարելագործվելու մեր մշտական ձգտումը: «Ուրախ եմ ձեզ փոխանցել, որ ԵԱՀԿ մեր գործընկերներից ստացել ենք տեղեկություն իրենց հանձնարարությամբ վերջերս իրականացված ոստիկանության վերաբերյալ հանրային կարծիքի հարցման նախնական արդյունքների մասին»,- իր խոսքում նշեց Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ չնայած ամբողջական հարցումը դեռ ամփոփման փուլում է, սակայն կան նախնական տվյալներ, որոնք շատ հուսադրող և քաջալերող են։ Այսպես, հարցվողների 70%-ը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական են գնահատել։ Ոստիկանությունը նաև առաջատար է իրավապահ հաստատությունների ոլորտում՝ վստահության 58% ցուցանիշով։ Ոստիկանության պետը նշեց նաև, որ հարցումը կատարվել է ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Մասնագիտական տոնի առթիվ դիմելով ոստիկաններին՝ Վահե Ղազարյանը կոչ արեց արժանի լինել կոչմանը, որպեսզի արժանապատվորեն վայելեն մեր քաղաքացիների հարգանքն ու վստահությունը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պետական և գերատեսչական պարգևներով։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին։
Միջոցառման ավարտին ՀՀ վարչապետը, ոստիկանության պետն ու հյուրերը ծանոթացան պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններին ու հագեցվածությանը, ինչից հետո պարեկայինները մեկնեցին ծառայության վայրեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը եղան նաև Շիրակի մարզի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացան աշխատանքին ու տեխնիկական հագեցմանը։
Լոռու մարզում տոնական միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորի Հայքի հրապարակում։
ՀՀ վարչապետն ու ոստիկանության պետը ներկա գտնվեցին պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման անձնակազմի և ծառայողական տրանսպորտային միջոցների ստուգատեսին։
ՀՀ ոստիկանության օրվա և պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման մեկնարկի կապակցությամբ շնորհավորական խոսք ասացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Վահե Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ոստիկանությունն ամեն օր է հաստատում, որ պատրաստ է անձնվիրությամբ ու պրոֆեսիոնալիզմով մարտնչել հանցավորության դեմ պայքարի առաջնագծում: Նա կոչ արեց արժանի լինել այն ոստիկանների սխրանքին, որոնք հանուն պետության ու քաղաքացու չխնայեցին իրենց կյանքը՝ բոլորիս հիշողության մեջ մնալով որպես իրավակարգի անձնվեր զինվորներ։
Միջոցառման ավարտին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեկնեցին ծառայության վայրեր։