1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների և Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Ավետիք Ա.-ն և հանձնել հակատանկային 1 ական, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ և հայտնել, որ նշվածը հայտնաբերել է նույն օրը, ժամը 13.00-ին, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ այն պատկանել ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցած հորը /մահացել է 2001թ./:
 
***
 
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 13.40-ին, 1960 թ. ծնված  Անահիտ Գ.-ն բաժին է ներկայացրել տարբեր տրամաչափի 54 փամփուշտ և հայտնել, որ նշվածը հայտնաբերել է իրենց բնակարանի նկուղում և այն պատկանել է ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցած ամուսնուն /մահացել է 2013 թ./:
 
***
 
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 20.15-ին, 1970 թ. ծնված  Արմենակ Ն.-ն կամավոր ներկայացրել է առանց գործարանային համարի «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և 1 պահունակ ու հայտնել, որ իրենց տանը կից մարագում մաքրման աշխատանքներ կատարելիս  գտել է զենք-զինամթերքը, որը պատկանել է իր հանգուցյալ եղբորը , որն իր հետ բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: