Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ կամրջի տակ զենք-զինամթերք է թողնում
29.09.2014 18:23
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է երկփողանի հրացան` փողը կտրած, նռնակի պայթուցիչ, 4 ճայթիչ, 5,45 մմ տրամաչափի 52 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 61 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: