Ոստիկանություն հրավիրված կինը խոստովանեց հանցանքը
08.06.2013 11:42
Գողություն
Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության են հրավիրել 54-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ նա մայիսի 8-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 15.00-ի սահմաններում, բաց դռնից մուտք է գործել Արարատ քաղաքի Աբովյան փողոցի մի բնակչուհու բնակարան և գողացել 250.000 դրամ:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանությանուն չի դիմել:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: