ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանություն ներկայացած երիտասարդները հետախուզվում էին մարդուն առևանգելու մեղադրանքով

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 11.00-ին, ինքնակամ բաժին են  ներկայացել 1995 թ. ծնված Աշոտ Հ.-ն, 1994 թ. ծնված Գուրգեն Ս.-ն և 1995 թ. ծնված Վոլոդյա Ղ.-ն, որոնք հունիսի 27-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն  առևանգելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: