1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը բացահայտել է մոտ մեկ տարի առաջ կատարված սպանությունը

23.01.2013 20:31 Սպանություն
2012 թ. փետրվարի 1-ին Երևանի Ադանայի փողոցի 51/1 տան բնակիչ, 1951 թ. ծնված Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը անհայտ կորել էր: Փետրվարի 4-ին «Շահումյան 2» գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով: Հովհաննիսյանի հարազատները ճանաչեցին դիակը: Նույն օրը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
Նշանակվեցին փորձաքննություններ: Դիակի հերձման ժամանակ Հովհաննիսյանի մարմնին հայտնաբերվեց ծակած-կտրած երկու տասնյակից ավելի վերք: 
Ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի Մաշտոցի և Շենգավիթի բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օրերս բացահայտվեց սպանությունը: 
Մկրտիչ Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվում է Կամո Բունիաթյանը, որն, ի դեպ, անցած տարվա մայիսի 8-ին կատարել էր նաև սպանության փորձ: 
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: