1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից, քանզի ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից, քանզի ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն  բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղյակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում: Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը՝ փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի: 
Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից: Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը: Խնդրում ենք գիտակցել, որ երթևեկության կանոնները խախտելով նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը՝ չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթևեկության խաթարման մասին:
Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է և պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաև իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթևեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով:
Զանցանքի ու զանցառուի դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են ու կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության, համակեցության կանոնները միասնական ուժերով պահպանելու ճանապարհով: 
Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներն են սպասում: 
Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը: 
Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթ հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու և տարրական օրինապահության մեր հորդորը մնա անարձագանք: