1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը պարզաբանում է համացանցում շրջանառվող անճշտությունը

05.05.2013 15:22 Ընտրություններ
www.168.am համացանցային կայքում տարածված տեղեկատվության համաձայն ընտրացուցակներում առկա են տարիներ առաջ մահացածների անուններ, ինչպես օրինակ` Անդրանիկի 44 շ. 55 բնակարանում գրանցված Արմեն Հայկի Մելիքյանի անունը, ով մահացել է  4-5 տարի առաջ։ 
ՀՀ ոստիկանության կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի 44 բն. 55 հասցեում հաշվառված Արմեն Հայկի Մելիքյանը մահացել է շուրջ հինգ տարի առաջ և հուղարկավորվել Գեղարքունիքի մարզի Այրիվանք համայնքի ընտանեկան գերեզմանում:
Արմեն Մելիքյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ մարմինների կողմից ՀՀ ոստիկանությանը չի տրամադրվել, ուստի վերջինիս տվյալների առկայությունը ընտրողների ցուցակում ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
Հարկ է նշել նաև, որ Հ. Մելիքյանի մահվան վերաբերյալ տեղեկությունները Մալաթիայի անձնագրային ծառայությանը չի տրամադրվել նաև վերջինիս հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից: Ըստ Հ. Մելիքյանի հարազատների, մահվան վկայականը իրենց կողմից ներկայացվել է համատիրություն` կարծելով, թե այն բավարար է մահվան կապակցությամբ Հ. Մելիքյանին հաշվառումից հանելու համար:  
 
      ՀՀ ոստիկանություն