ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր

21.03.2013 15:07 Ընտրություններ

Մարտի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն  Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյան ներկայացած անձից  ահազանգ է ստացվել, որ որդին` Գևորգ Առաքելյանը, գտնվում է ՌԴ-ում, և նրա փոխարեն 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում  քվեարկություն է կատարվել:
Ա. Առաքելյանի որդին և կինը բացատրություններ են տվել, որ իրենք մասնակցել են  ՀՀ նախագահի ընտրություններին, դժգոհություններ չունեն ընտրական հանձնաժողովի աշխատանքից, ընտանիքի անդամների շրջանում ընտրությունների հետ կապված խոսակցություններ չեն եղել, և տեղյակ չեն, թե ով է իրենց բջջային հեռախոսից մարտի 16-ին  զանգահարել ոստիկանություն:
Համաձայն Գեղաքունիքի մարզի Վարդենիկ գյուղի համայնքի ղեկավարի 19.03.2013 թ. տեղեկանքի` Վարդենիկ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյանը և կինը Գևորգ (Գևորիկ)  անունով երեխա չունեն, և  ընտանիքի անդամներից ոչ մեկը ՌԴ-ում չի գտնվում:
ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: