Որդին հանձնեց հանգուցյալ հորը պատկանող զենք-զինամթերքը
01.10.2016 10:23
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Սևակ Հ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով որսորդական հրացան, ինքնաձիգի 1 փամփշտատուփ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 32 փամփուշտ և հայտնել, որ զենք-զինամթերքը հանգուցյալ հայրն իր հետ բերել էր 1990-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: