Մասիսի ոստիկանները հայտնաբերել են 3 տարի առաջ անհետ կորած տղամարդուն
2018 թ. փետրվարի 7-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Կուրթան գյուղի բնակիչ Արմեն Նալբանդյանը։ Նրան հայտնաբերելու, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չէին տվել։ 2018 թ. փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Արմեն Նալբանդյանի նկատմամբ, որպես անհետ կորած, հայտարարվել էր հետախուզում:
Դեպքից երեք տարի անց՝ 2021 թ. սեպտեմբերի 3-ին, ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում կասկածելի տղամարդ կա: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա տարիներ շարունակ Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած հետախուզվող Արմեն Նալբանդյանն է։
Նա ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: