Փետրվարի 10-ին Արարատի մարզի  Դարակերտ գյուղի Կենտրոնական  փողոցի բնակիչ, 36-ամյա Արամ Հմայակի Ստեփանյանը տնից դուրս է եկել և անհայտ կորել: 
Արտաքին տվյալներն են` հասակը 180 սմ, նիհարավուն կազմվածքով, երկարավուն դեմքով, մազերը և աչքերը` սև:
Հագին եղել է` սպորտային սև գլխարկ, սպորտային սև համազգեստ, կապույտ վերնազգեստ, սև կոշիկներ:
Ա. Ստեփանյանը տառապում է «Սկլերոզ» հիվանդությամբ:
Արամ Ստեփանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-25, 0236-4-02-02 հեռախոսահամարներով:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: